Մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և շոշափելի արդյունքների է հասնում: Նրա խոսքով՝ Դոնեցկի Յամպոլ բնակավայրն անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ:

«Նշանակալի առաջընթաց կա երկրի արևելքում: Դոնեցկի Լիման քաղաքում էլ հաջողություններ ունենք», – մանրամասնել է նախագահը:

Ուկրաինական կողմի տվյալով՝ Լիմանի հարակից հինգ բնակավայր այժմ նույնպես գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։

Ավելի վաղ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Կրասնի Լիմանի շուրջ իրավիճակը ծանր է:

Related posts

Anthropic-ի ԱԲ մոդելները հարձակվել են համացանցի համակարգերի վրա

Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները

Երևան-Սևան ճանապարհին մոպեդ է կողաշրջվել․ օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում մահացել է