Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։ Այսօր ավելի վաղ աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող էր ճանաչվել երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը՝ մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճելով։

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը վաղը՝ ապրիլի 13-ին, հանդես կգա հենացատկի վարժության եզրափակչում։

Related posts

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները