Մարմարիկում 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից:

«Երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայողներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝  5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Որոնողական աշխատանքներն այս պահին  շարունակվում են»,- տեղեկացրին ՆԳՆ-ից:

Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին՝ ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել են որոնողական աշխատանքները:

Related posts

Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին