Մասկն ու Ցուկերբերգը կմենամարտեն Լաս Վեգասում

Աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է bbc.com-ը:

Մասկը Twitter-ում իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»:

Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել է Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։

Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել է՝ «Վեգաս, Octagon»: Աղբյուրը մանրամասնում է, որ Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:

52-ամյա Մասկը նաև հավելել է, որ «գրեթե երբեք չի մարզվում, բացառությամբ երեխաներին վերցնելուց և օդ նետելուց»: Միևնույն ժամանակ, 39-ամյա Ցուկերբերգն զբաղվում է խառը մենամարտերով(MMA) և վերջերս հաղթել է ջիու-ջիցուի մրցաշարում:

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի