Մասկը պատրաստ է լքել իր պաշտոնը ԱՄՆ վարչակազմում. WP

ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE) վերահսկող Իլոն Մասկը պատրաստ է լքել ԱՄՆ վարչակազմը՝ հոգնած քաղաքական ձախերի հարձակումներից։ Այդ մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականը նշում է, որ Մասկի հեռանալու ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն նրա հատուկ պետական ծառայողի կարգավիճակը կլրանա մայիսի վերջին: Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի՝ միլիարդատերը «հոգնել է ձախակողմյան քաղաքական գործիչների տհաճ ու անբարոյական հարձակումները հանդուրժելուց»։

Մասկը կարծում է, որ իր բացակայությունը բացասական ազդեցություն չի ունենա DOGE-ի աշխատանքի արդյունավետության վրա, քանի որ գերատեսչության աշխատակիցներն արդեն կարգավորել են գործընթացը:

Ամերիկյան Politico թերթի տվյալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մերձավորներին տեղեկացրել է, որ Մասկի քաղաքական դերը առաջիկա շաբաթներին կնվազի։ Միլիարդատերը հիմնականում կկենտրոնանա բիզնեսի ուղղությամբ և, հավանաբար «կպահպանի Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականի պաշտոնը»։

Related posts

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները