Մանկատան նախկին շրջանավարտը հրաժարվել է բնակտարածքից և աշխատանքից. սոցապնախարարության պարզաբանումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունների:

«Տեղեկացնում ենք, որ մանկատան նախկին շրջանավարտ Ա․Ե․-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) հիման վրա 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքում ձեռք է բերել 92 քմ մակերեսով անշարժ գույք։

Ա․Ե․-ն՝ որպես մանկատան շրջանավարտ, 09.03.2020 թ․ ստացել էր բնակարանի գնման վկայագիր, որը կորցրելու պատճառով 18․08․2020 թ․ևս մեկ անգամ դիմել է նախարարություն և ստացել փաստաթղթի կրկնօրինակը։
Սահմանված ընթացակարգով՝ գույքի սեփականատիրոջ և գնորդի՝ մանկատան շրջանավարտի միջև կնքվել է բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարի կողմից։
Մինչ բնակարանի գնման կազմակերպումը, քաղաքացուն բազմիցս առաջարկվել է բնակտարածք՝ նախարարության ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարաններում, ինչից վերջինս հրաժարվել է: Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, որից ևս հրաժարվել է՝ նախընտրելով ապրել դրսում։
Շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիներին ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար՝ միաժամանակ հայտնելով, որ քաղաքացու կյանքի որակի բարձրացման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները շարունակվում են»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Ավելի վաղ սոցցանցում տարածվել էր մանկատան սանի լուսանկարը, որն աղմուկ էր բարձրացրել օգտատերերի շրջանում:

📌 Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ մանկատան նախկին շրջանավարտ Ա․ Ե․-ն Աշխատանքի…

Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Понедельник, 25 января 2021 г.

Related posts

Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան

Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան