Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

այր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, hունիսի 11-ին մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, ժողովը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին, հայցել է Սուրբ Հոգու շնորհներն ու առաջնորդությունը ԳՀԽ-ի հերթական ժողովն արդյունավետ կերպով անցկացնելու համար։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։

 

Related posts

Առավոտյան զբոսանք Լոռվա ձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է