Մայրապետյանից և Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 միլիարդ դրամ

Դատական իշխանությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ գումար։
Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ Սամվել Մայրապերյանը և Գ. Հակոբջանյանը չեն ներառել «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ (ավելի քան 4 միլիարդ դրամ):

Մասնավորապես, Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Կառուցումից անմիջապես հետո Սամվել Մայրապետյանը 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում` շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը:

Այսպես, կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում՝

բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66 հազար դրամ` 770 հազար դրամի փոխարեն,
ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 հազար դրամ` 160 հազար դրամի փոխարեն,
ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 հազար դրամ` 875 հազար դրամի փոխարեն:
Հավելենք, որ սա Հակակոռուպցիոն դատարանում պետական շահերի պաշտպանության գործով առաջին վճիռն է, որով նման մեծ գումար է փոխանցվելու պետական բյուջե։

Վճիռը մեկամսյա ժամկետում չբողոքարկելու դեպքում կստանա օրինական ուժ։

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել