Մայիսի 1-ից օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Մայիսի 1-ի ցերեկը, 2-5-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, սպասվում են անձրև և ամպրոպ: Մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել

Արենիում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը և այլ մեքենայի․ կան վիրավորներ

Ապահովագրավճարի պարտավորություն` աշխատանքից ազատվելու դեպքում