Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել

Գյումրիում և Փարաքարում ընթացող ՏԻՄ արտահերթ ընտրություններին առնչվող մամուլում առկա տեղեկությունների և մի քանի հրապարակման մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են դատախազությունից:

Այդ հրապարակումներից մեկն առնչվում է Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի անդամին առևանգելու ահազանգին, որում առկա տեղեկատվությունը ՆԳՆ-ն հերքել է, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ պարզաբանել, որ ավագանու անդամը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, ոչ թե առևանգվել:

Մեկ այլ հրապարակման համաձայն՝ մարզպետարանի աշխատակից ներակայացած անհայտ կինը Գյումրիում իր հետ ընտրական տեղամաս է բերել մի խումբ անձանց: Նմանատիպ այլ հրապարակման բովանդակության մեջ նշվում է, թե մեքենաներով մարդիկ են բերվել Փարաքարի ընտրական տեղամասերից մեկը:

Դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել ևս մեկ հրապարակում՝ համաձայն որի, մայրը քվեարկել է անգործունակ ճանաչված որդու փոխարեն:

Հնչեղություն ստացած ևս մեկ դեպք Գյումրիում, երբ քաղաքացին պատռել, շպրտել էր ծրարը, ստացել նույնականացման կտրոնն ու այն իր հետ տանելով դիմել փախուստի, ևս դատախազությունը վերցրել է ուսումնասիրության:

Հրապարակումներից հաջորդն այն մասին է, որ Գյումրիի ընտրատեղամասերից մեկում ընտրողները ցանկացած գնով 8 թվի քվեաթերթիկը դուրս են բերել ընտրատեղամասից, ևս մեկ հրապարակում էլ «Ձյունիկ» մանկապարտեզի դիմաց ընտրողներին ուղղորդելու ահազանգի մասին է:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը