Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները

87 տարեկանում մահացել է CNN-ի հիմնադիր, գործարար Թեդ Թըրները։

CNN-ը՝ առաջին մալուխային լրատվական ալիքը, որն ունի 24-ժամյա հեռարձակում, Թըրները հիմնադրել է 1980 թվականին։ Հեռուստաընկերության հիմնական առանձնահատկությունը լուրերի արագ մատուցումն էր և հետագայում՝ իրադարձությունների ուղիղ հեռարձակումը։

Time ամսագիրը 1991 թվականին Թըրներին անվանել է «Տարվա մարդ»՝ «իրադարձությունների ընթացքի վրա ազդելու և հեռուստադիտողներին պատմության անմիջական ականատեսներ դարձնելու» համար։

CNN -ն այժմ պատկանում է Warner Bros. Discovery (WBD) ընկերությանը, որը գտնվում է Paramount Skydance-ի կողմից ձեռքբերման գործընթացում։ WBD-ն գնահատվում է 81 միլիարդ դոլար (110 միլիարդ դոլար՝ ներառյալ պարտքը)։ Ավելի քան 4000 մարդ, այդ թվում՝ դերասանուհի Ջեյն Ֆոնդան՝ Թըրների երրորդ կինը, ստորագրել են բաց նամակ՝ ընդդեմ այդ գործարքի։

Related posts

5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է