Մահացել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը

ՀՀ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածվել այն մասին, որ մահացել է ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Խոր վշտով հայտնում ենք մեր գործընկերոջ, ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:
Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը ծնվել է 1958 թվականին Գյումրիում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնճյուղը։ Երկար տարիներ աշխատել է Գյումրու տեքստիլ կոմբինատում, թղթակցել է Հանրային ռադիոյին, եղել է Ժուռնալիստների Միության անդամ։ 1996 թվականից մինչ օրս աշխատում էր Շիրակի մարզպետարանում։
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Սամվել Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հարգված, կենսախինդ ու բարի գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։»

Related posts

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր