Մահացել է Մուշեղ Սաղաթելյանը

Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Գնաց ավագ ընկերս՝ Մուշեղ Սաղաթելյանը, որի ամբողջ կյանքը պայքար էր, հերոսական էջերով գրված արցախյան առաջին պատերազմ, անզիջում դիմադրություն Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում հաստատված նվաստացուցիչ ռեժիմին:
Գնաց Մուշեղը միանալու իր Սևակ որդուն, ով անմահացավ 44-օրյա պատերազմում՝ իր կերպարի մեջ ամբողջացնելով հոր մաքառումը, նվիրումը Հայրենիքի հանդեպ:
Գնաս խաղաղությամբ Մուշեղ ջան, միշտ հիշելու եմ Քեզ, իմ ու քո բազմաթիվ հանդիպումները»,-գրել է նա:

Related posts

Նովակն ու Մուստաֆաևը քննարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները

Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը

Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Արայիկ Հարությունյան