Մահացել է լրագրող Գայանե Փայտյանը

Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, Հայկական երկրորդ հեռուստաալիքի երկարամյա աշխատակից Գայանե Փայտյանը:
այանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին: Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ. մինչ օրս՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։ Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։ Բազմաթիվ դոկումենտալ ֆիլմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ՝ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն» և այլն։

Related posts

Կլինի սովորական ռեժիմ. Մհեր Գրիգորյանը՝ TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին

Գործընթացը, կարելի է ասել, 99 տոկոսով ավարտված է. Պապոյանը՝ խաղողի մթերման մասին

Այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով. Միրզոյանը՝ գերիների հարցի մասին