Մահացել է Դոնալդ Թրամփի առաջին կինը

73 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը։

«Նյու Յորքի իր տանը կյանքից հեռացել է Իվանա Թրամփը։ Նա հիանալի, գեղեցիկ ու անհավանական կին էր, ապրեց գեղեցիկ ու ոգեշնչող կյանքով»,-BBC-ն մեջբերել է Սպիտակ տան նախկին ղեկավարի գրառումը։

Ոստիկանությունը ենթադրում է, որ մահը վրա է հասել ինչ-որ միջադեպի հետևանքով։ ԶԼՄ աղբյուրների փոխանցմամբ, տիկին Թրամփին անգիտակից վիճակում գտել են Նյու Յորքի իր տան սանդուղքի մոտ։ Ենթադրվում է, որ նա ընկել է:

Նախկին ֆոտոմոդելը ծնվել էր 1949 թվականին Չեխոսլովակիայում։ 1977-ին ամուսնացել է Դոնալդ Թրամփի հետ։ 1992-ին նրանք բաժանվել են։ Համատեղ ամուսնությունից զույգն ունեցել է երեք երեխա՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան ու Էրիկը։

Related posts

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Բռնության որևէ ձև մեզ համար անընդունելի է․ Տիգրան Ավինյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստան