Մահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասին

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Related posts

Անան Ոսկանյանը բարձր է գնահատել արթիկցիների մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին՝ անդրադառնալով նաև ընտրախախտումներին

Լևոն Վահրադրյանը՝ ընտրախախտումների և բերման ենթարկված թիմակիցների մասին

Forbes-ում ներկայացվել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունները