ՄԱԿ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց կրակոցները

Քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին, օգնություն պետք է ստանան Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով բոլոր տուժածները:Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց գնդակոծությունների մասին հաղորդագրությունները:
«Ամբարտակի ոչնչացման հետևանքով տուժած բոլոր մարդիկ պետք է օգնություն ստանան՝ անկախ նրանից, թե Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներո՞ւմ են, թե՞ ռուսական կողմի: Ես նաև կցանկանայի նշել, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված գնդակոծությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին»,- ասել է պաշտոնյան:

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք