ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով:

«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է գրասենյակի՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները