ՄԱԿ-ի դատարանը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում

Արդարադատության միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Դատարանը Ռուսաստանից և Ուկրաինայից նաև պահանջել է կանխել իրավիճակի հետագա սրումը։

Հաագայի միջազգային դատարանը Կիևի հայցի վերաբերյալ լսումներն սկսել է մարտի 7-ին: Ուկրաինան պահանջել է «միջանկյալ միջոցներ» ձեռնարկել ռուսական ռազմական գործողությունը դադարեցնելու համար։

Դատական նիստի բացմանը ռուսական պատվիրակությունը ներկա չի եղել։

Related posts

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների