ՄԱԿ-ը պաշտպանում է բոլոր երկրներում լրատվամիջոցների ազատ աշխատանքը

ՄԱԿ-ը պաշտպանում է լրատվամիջոցների ազատ աշխատանքին բոլոր երկրներում: Այս մասին ուրբաթ ТАСС-ին ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը՝ պատասխանելով մի շարք ռուսական լրատվամիջոցների դեմ Կանադայի պատժամիջոցների մասին հարցին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից 29 ֆիզիկական անձանց և 15 կազմակերպության նկատմամբ։ Մասնավորապես, ցուցակում են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, լրագրող Եկատերինա Անդրեևան և տասնյակ այլ ռուս լրագրողներ, ТАСС գործակալությունը, Առաջին ալիքը, RT-ն, Sputnik-ը, Vesti.Ru-ն, НТВ-ն, Regnum լրատվական գործակալությունը, VGTRK, ВГТРК, Газпром-медиа, հեռուստաալիքներ «Ռոսիա-1» և «Ռոսիա-24», «Ազգային մեդիա խումբը»:

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից