ՄԱԿ-ը Անգելա Մերկելին աշխատանք է առաջարկել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին աշխատանք են առաջարկել ՄԱԿ-ում։ Այդ մասին գրում է Politico-ն։

Համապատասխան նամակում Գերմանիայի նախկին կանցլերին խնդրում են ղեկավարել գլոբալ հանրային բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդատվական մարմինը: Առաջարկը Մերկելին ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հրապարակման համաձայն՝ մերժման դեպքում գերմանացի քաղաքական գործչին կարող են առաջարկել նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարի պաշտոնը։ Քարտուղարության ներկա ղեկավար Պատրիսիա Էսպինոզիի լիազորություններն ավարտվում են այս ամռանը։

Նշվում է, որ այս պահին Մերկելը չի ​​պատասխանել նամակին։

Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ դեռ չի մտածել քաղաքականությունից հեռանալուց հետո թոշակի անցնելու ծրագրերի մասին։ Նա ասել է, որ առաջին հերթին կփորձի հանգստանալ։

Related posts

8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել. Ալեքսանյան

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին

Նիդերլանդների և Գերմանիայի սահմանին անտառային հրդեհ է մոլեգնում