Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը: Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից:

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Մակրոնն Ալիևին իր խիստ մտահոգությունն է հայտնել` կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ: Նա կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Հայաստանը 139 երկրների շարքում 59-րդն է. Գլոբալ ինովացիոն ինդեքս 2026

Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Կալինինգրադի շրջափակման դեպքում