Մակրոնը հայտարարել է, որ անկախ խորհրդարանի ընտրության արդյունքից՝ հրաժարական չի տա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները:

Այդ մասին նա հայտնել է Le Figaro պարբերականի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական իր հրաժարականը, եթե Եվրախորհրդարանի ընտրությունում հաղթած ծայրահեղ աջ Ազգային ճակատը հաղթի նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում։

Մակրոնը վկայակոչել է երկրի Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ նշելով, որ երկրի կառավարման համակարգում օրենսդիրն ունի իր տեղը, նախագահը՝ իր։

Ավելի վաղ Ելիսեյան պալատը կտրականապես հերքել էր Էմանուել Մակրոնի հնարավոր հրաժարականի մասին մամուլում տեղ գտած տեղեկությունները:

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին