Մակրոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցելու նոր տարբերակ է առաջարկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ հաջորդաբար հեռախոսազրույցներ է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ:

Մակրոնը, Ռոյթերզի փոխանցմամբ՝ ասել է, որ աշխատանքը կսկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ Ֆրանսիան ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է հրադադարի մասին իր կոչը:

Related posts

Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. կան զոհեր

Այս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ