Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը 4-3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ էմրե Բասարի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր:

55 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 9-1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի նկատմամբ:

63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանը 5-6 հաշվով պարտություն է կրել:

Մեդալային հույսեր են պահպանում նաև Գևորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանը:

Եվրոպայի առաջնության 60 և 67 կգ քաշայինների պայքարում մեր ըմբիշները վաղը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել