ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Արման Մ․, ծնված 1993 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արտակ Բ․-ն (ծնված 1998 թ․), Արամ Հ․-ն, Ռաֆայել Ս․-ն և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Վարդենիսի ԲԿ: Բժիշկները Արման Մ․-ի, Արտակ Բ․-ի և Դավիթ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ռաֆայել Ս․-ինը և Արամ Հ․-ինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ռուբեն Կ․-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև՝ հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Related posts

Մայիսի 3-6-ը տեղացած անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Միրզոյան

Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար