ՃՏՊ Վայք-Մարտիրոս ավտոճանապարհին․ 5-ամյա երեխան տեղում մահացել է

Հունվարի 23-ին, ժամը 20:23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վայք-Մարտիրոս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին․ ուղևոր Ա․ Բ․-ն (ծնված 2016 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Ն․ Բ․-ն (ծնված 2011 թ.) և երկու այլ ուղևոր հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները Ն․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս ուղևորները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Բ․-ի դին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան