ՃՏՊ Ջրվեժ գյուղում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ջրվեժ գյուղի 30-րդ փողոցում բախվել են Mercedes-Benz C180 (վարորդ` Գ. Ս.) և Opel Astra G (վարորդ` Վ. Շ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Շ․-ին (ծնված 2015 թ․) և Մ․ Ա․-ին (ծնված 1992 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան