ՃՏՊ Շինուհայր գյուղի խաչմերուկում․ կան զոհ և տուժած

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շինուհայր գյուղի խաչմերուկում բախվել են Vaz մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի ավտոցիստեռնը, ինչի հետևանքով Vaz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս են բերել մեքենայից, իսկ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Vaz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Related posts

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան