ՃՏՊ Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ երկու ավտոմեքենաներ բախվել են, մեկ քաղաքացի վրաերթի է ենթարկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Վարդան Ե․, ծնված 1975 թ․), «Mercedes W203» (վարորդ՝ Գոռ Խ․, ծնված 1996 թ․) և «Mercedes W202» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes W203» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes W202» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Դեպքի վայրում վրաերթի ենթարկված քաղաքացի չի հայտնաբերվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Related posts

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին․ ՊՆ

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ