ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

 

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:39-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Մ. Թ., ծնված 1960 թ.) և Toyota (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2003 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ժ. Ս.-ն (ծնված 2009 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1977 թ.) և Գ. Տ.-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները Մ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժածներ Ռ. Մ.-ին (ծնված 1956 թ.), Վ. Ն.-ին (ծնված 2006 թ.) և Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենաներին:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար