ՃՏՊ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Ղմշկուտ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ռազմիկ Պ․, ծնված 1978 թ.) և «Toyota RAV4» (վարորդ՝ Գարեգին Չ․, ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ռազմիկ Պ․-ն տեղում մահացել է:

«Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ` Սարգիս Չ․-ն (ծնված 2012 թ.), Գայանե Ց․-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ռազմիկ Պ․-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք