ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը՝ ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենքում

Ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը շուրջ մեկ ամիս է՝ տեղափոխվել է ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենք։ Կենտրոնի գործունեությանն ու բարելավված պայմաններով աշխատանքներին ծանոթացել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների հետ։ Մարզպետը Հյուսիսային-մաքսատուն վարչության և գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ղեկավարների հետ շրջել, ծանոթացել է աշխատանքներին, զրուցել մաքսատանն այդ պահին գործարքներ կատարող քաղաքացիների հետ։
Կարևորելով ծառայությունների ժամանակակից միտումներին համահունչ, արդիականացված հնարավորություններով մատուցումը՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ առաջնային ու անհրաժեշտ է մեկ պատուհան սկզբունքով, թափանցիկ և մատչելի աշխատանքը, ինչը կնպաստի քաղաքացիների ժամանակ խնայելուն, գործարքները դյուրացնելուն և դրանց արդյունավետությունը բարձրացնելուն։

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է