Ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող, ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի են ենթարկել:

Related posts

Վարդապետյանը՝ ահաբեկչության փորձի բուն գործողությունների ժամանակագրության մասին

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը