Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան

Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը պլանավորվում Է Ռուսաստան: Այդ մասին  խորհրդարանի ագրարային քաղաքականության, բնապահպանության եւ ջրային ռեսուրսների կոմիտեի նիստում հայտնել Է փոխվարչապետ Ռավշան Սաբիրովը:

«Սադիր Ժապարովն առաջին այցը մտադիր Է կատարել Ռուսաստան»,-հայտարարել Է վարչապետը: Սաբիրովի խոսքով՝ այցի ընթացքում Ղրղզստանի ղեկավարը մտադիր Է ռուսաստանյան կողմի հետ քննարկել բնական գազի գների նվազեցման հարցը: Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հավաքելով ընտրողների ձայների 79,2 տոկոսը, ընտրությունների առաջին փուլում հաղթանակ Է տարել Սադիր Ժապարովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը