Ղրիմում դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը

Հունիսի 4-ից Ղրիմի թերակղզում «մի քանի օրով» ամբողջությամբ դադարեցվել է բենզինի կանխիկ վաճառքը։ Ազատ վաճառքում կտրոններ չկան և մոտ ապագայում չեն լինի, իր Telegram ալիքում հայտարարել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Որոշումն ընդունվել է թերակղզում ավտոմոբիլային վառելիքի պակասի պատճառով։

Ակսյոնովի խոսքով՝ կոմունալ ծառայությունները, շտապօգնության մեքենաները, իրավապահ մարմինները և հասարակական տրանսպորտը «լիովին ապահովված են վառելիքով»։

Astra Telegram ալիքը հաղորդում է, որ Ռուսաստանի առնվազն 14 շրջանում և Ղրիմում բենզինի վաճառքի սահմանափակումներ են մտցվել։ Սանկտ Պետերբուրգում նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով անձի համար նախատեված է 50 լիտր բենզին։ Բելգորոդի և Կուրսկի մարզերում «Ռոսնեֆտ»-ի բենզալցակայանները ժամանակավորապես սահմանափակել են բենզինի մատակարարումը տարաներով: Մոսկվայի մարզի և Մոսկվայի՝ «Լուկոյլ» և «Գազպրոմ» բենզալցակայաններում նույնպես հաստատվել են դիզվառելիքի ու բենզինի սահմանափակումներ:

Related posts

Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել