Ղարաբաղում մարդասիրական կենտրոններից մեկը ստեղծվել է «կողմերին հաշտեցնելու համար»

Ռուսաստանը ստեղծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հինգ լրացուցիչ կենտրոն: Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ լրացուցիչ կենտրոնների ձևավորման հրահանգները տվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների ամբողջ շարքը լուծելու համար հինգ լրացուցիչ կենտրոն է ստեղծվել որպես Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի (մարդասիրական արձագանքը համակարգող կենտրոններ. «Հյուսիս և հարավ», Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ստորաբաժանում)», – ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, ստեղծվել են Մարդասիրական ականազերծման կենտրոն, Տրանսպորտի աջակցության կենտրոն, Բժշկական աջակցության կենտրոն, Առևտրի և տնային տնտեսությունների աջակցության կենտրոն, ինչպես նաև Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոն, որն իր մեջ ներառում է հոգեբանական աշխատանքի բաժին, հեռուստատեսային և ռադիոհեռարձակման կայաններ և «Խաղաղապահի տեղեկագիր» թերթի խմբագրություն:

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր