Ղարաբաղում էթնիկ զտումների մասին խոսելու պատճառ չկա. Պեսկով

Կրեմլը դեռևս որևէ պատճառ չի տեսնում խոսելու Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի Առաջին ալիքի հետ մեկնաբանությունում։

«Առայժ պատճառ չկա խոսելու էթնիկ զտումների մասին, դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք փոխանցում ենք մեր մտահոգությունները»,- ասել է նա։

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի իր խոստումը` չխոցել քաղաքացիական օբյեկտները, նշել է Պեսկովը։ «Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ իրենց թիրախում միայն ռազմական օբյեկտներն են, իսկ քաղաքացիական թիրախները իրենց ուշադրության կենտրում չեն: Մենք ցանկանում ենք հուսալ, որ դա ճիշտ է»,- ասել է Կրեմլի խոսնակը:

«Մենք համոզված ենք, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը»,- ընդգծել է նա։

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան