Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման պետական աջակցության ծրագրով տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026-ի դեկտեմբերի 30-ը

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից 3687-ն արդեն իրացրել են հավաստագիրը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու, և վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը»,- նշվում է հաղորդագրությունում։

Related posts

Ռուսաստանում Հայաստանի քաղաքացին սոցիալական ցանցերում արված մեկնաբանությունների համար դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման

ԱԱ. Մանվել Խնձրցյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին

Իրանում ծախսած ամբողջ գումարը մենք փոխհատուցել ենք Վենեսուելայում արածի շնորհիվ. Թրամփ