Ղազախստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատմական է համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ հայտնել է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։

«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ իր նշանակությամբ պատմական այս գագաթնաժողովը հնարավոր է դարձել երկու երկրի առաջնորդների քաղաքական կամքի, արդի առանցքային խնդիրների լուծման, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ընդհանուր մոտեցումներ գտնելու նրանց անկեղծ ցանկության շնորհիվ», – նշել է Ժելդիբայը:

Նրա խոսքով՝ Աստանան ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպումը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ:

Related posts

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին