Ձյուդոյի հուշամրցաշար՝ Արթուր Մարգարյանի հիշատակին նվիրված

2015 թվականից սկսած՝ ամեն տարի ձյուդոյի քաղաքային մրցաշար է անցկացվում Գյումրիում՝ գյումրեցի ձյուդոիստ Արթուր Մարգարյանի հիշատակին նվիրված: Ավանդական դարձած բաց առաջնությանը մասնակցում են սկսնակ մարզիկները:
Արթուր Մարգարյանը ձյուդոյում իր գործունեությունը սկսել է մարզիչ Գեւորգ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հետհայացք գցելով սիրելի սանի անցած ուղուն՝ մարզչի աչքերը լցվում են հպարտությամբ: Բացի սպորտային մեծ կամքից ու ֆիզիկական հնարավորություններից, Արթուրը նաեւ լավ մարդ էր, որի կյանքը ընդհատվեց սահմանին, հայրենիքի պաշտպանություն իրականացնելիս: Մարզիչը նշում է՝ Արթուրին պիտի ճանաչի կրտսեր սերունդը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ