Ձյան տեղումները շարունակվում են, ՀՀ տարբեր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արարատի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Իսկ Արարատի, Ախուրյանի, Թալինի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Բացի այդ, Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը 70-80 մետր է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում