Ձյան առատ տեղումներ 4 մարզերում. արգելափակումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա

Հունվարի 5-6-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Related posts

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեղյակ չէ Իրանի հարստացված ուրանի պաշարների գտնվելու վայրի մասին

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ