Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Վրաստանի Աջարիայի և Գուրիայի շրջաններում

Ըստ Աջարիայի տարածաշրջանային հիդրոօդերևութաբանության տվյալների՝ Բաթումում ձյան ծածկը հասնում է 50 սանտիմետրի: Տեղումները չեն դադարում և, հավանաբար, դրա բարձրությունն էլ ավելի է կմեծանա։

Բքի և առատ ձյան պատճառով Աջարիայի դպրոցներում այսօր դադարեցվել է ուսումնական գործընթացը։

Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել նաև Գուրիայի շրջանում։ Տեղական իշխանությունը հայտնել է, որ աշխատում է 20 միավոր տեխնիկա, սակայն առատ ձյան պատճառով ստիպված են լինում մաքրված ճանապարհները նորից մաքրել: Կան տարածքներ, որտեղ դեռ չեն կարողանում տեխնիկա մատակարարել, մի քանի տուն փլուզվել է, կան վայրեր, որտեղից բնակչությանը դուրս են բերել՝ տեղափոխելով հյուրանոց կամ հարազատների տներ։ Մի քանի գյուղում էլեկտրականություն չի մատակարարվում: Այստեղ էլ երկու օրով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում