Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 մլն 665 հզր դրամ. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է։ Այս մասին հայտնում է Դատախազությունը։

«Արարատի մարզի դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և ֆիզիկական անձի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցած՝ 1672 քմ մակերեսով հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանը 2026 թվականի ապրիլի 10-ի վճռով բավարարել է Արարատի մարզի դատախազության հայցը:

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերած ֆիզիկական անձից հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար 800 դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով

«ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում այլևս չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ». Ռ.Ռուբինյան

ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել