Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

Հուլիսի 22-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ազատան գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 21 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Related posts

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը