Հրդեհ Նյու Յորքի 19 հարկանի շենքում. կան զոհեր

Առնվազն 19 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Նյու Յորքի Բրոնքս շրջանի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով։ Մահացածների թվում կա ինը երեխա՝ գրում է BBC-ն։

Հրդեհից մահեր են եղել բոլոր հարկերում. ենթադրվում է, որ նրանց մեծ մասը եղել է ածխածնի երկօքսիդից թունավորումից: Ընդհանուր առմամբ տուժել է 60 մարդ, որոնցից 32-ը հոսպիտալացվել է կյանքին վտանգ սպառնացող ախտորոշմամբ։

Քաղաքի հրշեջ վարչությունը հայտնել է, որ 19 հարկանի շենքում բռնկված հրդեհի պատճառ է դարձել անսարք էլեկտրական վառարանը բնակարաններից մեկի ննջասենյակում։ «Բնակարանի դուռը, ցավոք, բաց է մնացել, երբ տանտերերը հեռացել են։ Ծուխը տարածվել է շենքով»,- պարզաբանել է փրկարարների ղեկավարը։

Հրդեհը համարվում է վերջին 30 տարվա ընթացքում ամենախոշորներից մեկը։

Հրշեջները դեպքի վայր են ժամանել ծառայության կանչից երեք րոպեի ընթացքում. ավելի քան 200 մարդ փորձել է մարել կրակը։

Related posts

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին

Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ