Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 3 հա բուսածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 20։04-ին։ Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան