Հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Փետրվարի 6-ին՝ ժամը 17:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանում, հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ շշերի ապակու ձուլման վառարանից տեղի է ունեցել հումքի արտահոսք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։07-ին։ Իրականացվում են հովացման աշխատանքներ։

Related posts

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը

COP17-ում ընդունվել է պատմական որոշում․ Համբարձում Մաթևոսյան

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր