Հրդեհ` Գյումրիում

Օգոստոսի 21-ին՝ ժամը 10։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղարսի խճուղու 1-ին նրբանցքում գտնվող պենոպլաստի արտադրամասի (մոտ 1000 քմ) կոմպրեսորային հատվածում (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։57-ին, մարվել՝ 12։07-ին։ Այրվել են կոմպրեսորային հատվածն՝ ամբողջությամբ և տանիքը:

Related posts

20-ամյա զինվորը եկել տուն, 2 ժամ անց գնացել գնումների, հանդիպել ընկերներին․ կեսգիշերին ծնողները իմացել են դաժան լուրը

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

ՆԳ նախարարը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը